Կանադացի խորհրդարանականը հայտարարություն է տարածել Ռամիլ Սաֆարովի ներման առնչությամբ
Կանադացի խորհրդարանական Հարոլդ Ալբրեխտը երկրի խորհրդարանում հայտարարություն է տարածել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձման և ներում շնորհելու կապակցությամբ:
Հայտնելով իր մտահոգությունը հայ սպահին կացնահարած հանցագործին ներում շնորհելու և ազատ արձակելու կապակցությամբ, Ալբրեխտն ասել է. «Այդ զարգացումները Կանադայում անհանգստության առիթ են հանդիսանում, մասնավորապես, կանադաբնակ հայերի շրջանում, ովքեր խաղաղություն են ցանկանում իրենց հայրենիքին, ասել է խորհրդարանականն ու հավելել. «Մարդասպանը պետք է պատժվի, ոչ թե խրախուսվի: Կանադան սատարում է ընթացիկ խաղաղ բանակցությունները, և մենք կշարունակենք ջանքեր գործադրել տարածաշրջանային համագործակցության և մերձեցման հաստատման հարցում: Կոչ ենք անում բոլոր կողմերին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վստահությունը բարձրացնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացը կառուցողական ոգով շարունակելու համար»: