Pat.az. Իլհամ Ալիևի վերընտրությունից հետո ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքերն անհամեմատ կթուլանան
Իլհամ Ալիևի վերընտրությունից հետո ղարաբաղյան հարցում Ադրբեջանի դիրքերն անհամեմատ կթուլանան:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը՝ հղում կատարելով ադրբեջանական «փաթ.ազ» կայքին:
Վերլուծական հոդվածի հեղինակը նշում է այն կարևորագույն հանգամանքները, որոնք ի հայտ կգան 2013թ.-ին Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի՝ վերընտրությունից հետո.
. Իլհամ Ալիևի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո միջազգային կառույցները ընտրությունները կորակեն որպես ոչ ժողովրդավարական:
. Լեռնային Ղարաբաղի առնչությամբ Ադրբեջանի վրա ճնշում կգործադրվի, ինչն էլ կհանգեցնի Ալիևի իշխանության թուլացմանը:
. Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կմեղադրվեն կոռուպցիայի մեջ և միջազգային բանկերում կսառեցվեն պետության հաշիվները և երկրի վիճակը գնալով ավելի կվատթարանա:
. Իլհամ Ալիևի վերընտրությունից հետո արդեն օրերցօր աճող երիտասարդների դժգոհությունն էլ ավելի կմեծանա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են