«Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելը Աշոտյանը համարում է հեղափոխական նախաձեռնություն
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Կրթության մասին» ՀՀօրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այն համարեց անկյունաքարային, հեղափոխական նախաձեռնություն ոչ միան Հայաստանի կրթության ոլորտում, այլև ողջ ԱՊՀ տարածքում:
Այս մասին փոխանցում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարի խոսքով, նախաձեռնության նպատակն է ապահովել երեխայի՝ անհատական տարբերություններից և հաշմանդամությունից անկախ կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորումը, որը կերաշխավորի բոլորի համար կրթության հավասարության իրավունքը:
Քվեարկության արդյունքում, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվեց փաթեթը նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար, սակայն որոշել էանցկացնել նաև խորհրդարանական լսումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան