Դումանյանը հանձնարարել է խստացնել դեղերի շուկայի նկատմամբ հսկողությունը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը այցելել է ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն և հանդիպել կոլեկտիվի հետ։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը կենտրոնի մասնագետների առջև խնդիր է դրել ուժեղացնել հսկողությունը երկրում շրջանառվող դեղերի նկատմամբ։
Խստորեն պահանջվել է հետամուտ լինել կեղծ, ժամկետանց և չգրանցված դեղերի բացահայտման, ազգաբնակչության առողջությունը վտանգող այդ երևույթների բացառման գործում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհություն էր հայտնել դեղերի շուկայի վերաբերյալ: