Իսկանդարյան. Ադրբեջանը պատերազմ կսկսի այն ժամանակ, երբ բարձր մակարդակի վրա լինեն տնտեսությունը, ռազմական ուժերը
Սաֆարովի արտահանձնումը պատերազմի վերսկսման պատճառ չի կարող հանդիսանալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, եթե Ադրբեջանը իրոք ցանկանար վերսկսել ռազմական գործողությունները, ապա տարբեր առիթների դեպքում կաներ դա:
Քաղաքագետի խոսքով, Ալիևի ռազմատենչ, պատերազմի վերսկսման վերաբերյալ հայտարարություններն ու կոչերը ներքին սպառման համար են, «քանի որ շուրջ երկու տասնամյակ Ադրբեջանի ազգաբնակչությանը խաբել են, թե հայկական կողմը թույլ է, Հայաստանն ու Արցախը դատարկվում են, իսկ ադրբեջանական բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում»:
«Պատերազմի հավանականությունը կարող էր մեծ լինել այն ժամանակ, երբ բարձր մակարդակի վրա լինեն Ադրբեջանի տնտեսությունը, ռազմական ուժերը, քաղաքական էլիտան»,-ասաց Ա. Իսկանդարյանը:
Հարցին, թե որքանով է հավանական, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պատերազմի առիթ դառնա, Իսկանդարյանը նշեց, որ դա ևս կարելի է դասել զուտ հայտարարությունների թվին:
«Ես չեմ մտածում, որ մեր հարևան երկրի ղեկավարությունը կարող է նման քայլի գնալ և կրակ արձակել քաղաքացիական ինքնաթիռների վրա: Դա նորմալ մարդու երևակայությունից դուրս է»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները