Մ. Մնացականյան. Ամբողջությամբ գոհ եմ ՀՀԿ-ից
Թալինի նախկին քաղաքապետ Մնաց Մնացականյանը, ով այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամն է, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն հոգնել է իր անվան շուրջ շրջանառվող տարատեսակ բամբասանքներից ու լուրերից: Վերջին նման լուրին էլ անդրադառնալով, որ այսօր հրապարակվել էր մամուլում, ասաց. «Ես չեմ պատրաստվում մանդատս վայր դնել»,- նշեց պատգամավորը:
Նշենք, որ մամուլը գրել էր, թե Մ.Մնացականյանը պատրաստվում է մանդատը վայր դնել և այդ մասին ասել է մտերմիկ շրջապատում, քանի որ ՀՀԿ-ն իր հանդեպ սառը վերաբերմունք է ցուցաբերում:
Մեր այն հարցին, թե ինչ հարաբերություններ ունի նա կուսակցական ընկերների հետ, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե ոչ մի խնդիր կուսակցության ներսում չունի` «ես ամբողջությամբ գոհ եմ կուսակցությունից». «Նման բան չկա»,- հավելեց նա:
Նախորդիվ` Եվս մի մանդատ վայր կդրվի՞