Հարցազրույցներ 18:29 20/09/2012

Ա. Ղազինյան. Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների արձագանքը ադեկվատ էր

Սաֆարովի գործով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, իրավաբանական գիտության թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանի հետ:

- Պրն. Ղազինյան, ինչպես հայտնի է Եվրախորհրդարանը սեպտեմբերի 13-ին Սաֆարովի գործով բանաձև ընդունեց: Ըստ Ձեզ, ի՞նչ իրավական և քաղաքական հետևանքներ կարող է ունենալ այդ բանաձևի ընդունումը:
- Իրավական հետևանքների մասին այս պահին խոսել, իհարկե, չի կարելի, քանի որ Եվրախորհրդարանը իրավական բնույթի ակտեր, հատկապես բանաձևերի տեսքով, չի ընդունում: Սա ավելի շատ քաղաքական դիրքորոշման ներկայացում էր, որովհետև ըստ էության դատապարտվեց Ադրբեջանի կողմից եվրոպական արժեքային համակարգին դեմ գնալու փաստը: Դատապարտվեց այն, որ Ադրբեջանի իշխանությունները, օգտագործելով ինչպես ներպետական, այնպես էլ վերպետական իրավական ձևակերպումները, իրենց գործողությունները համապատասխանեցնելով միջազգային իրավական կանոնակարգումներին, ի վերջո դեմ գնացին այդ ամբողջի ոգուն և տրամաբանությանը: Ադրբեջանի այդ քայլը, բնականաբար, եվրոպական կառույցների կողմից արժանացավ համարժեք արձագանքի: Ավելին, ինքս չէի սպասում` չնայած մեր հասարակությունը սպասում էր ավելի խիստ գնահատականների: Մի բան է պարզ ու ակնհայտ` հաստատվեց այն, որ ադրբեջանական հասարակությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար մեծ սպառնալիք է. ոչ թե ժողովուրդը, այլ հասարակության հիմքում դրված արժեքային համակարգը, խրախուսվող անտագոնիզմն ու էթնիկ հողի վրա ատելությունը: Դա ամբողջ աշխարհը ընդունեց: Հետաքրքիր էր Միացյալ Նահանգների արագ և օպերատիվ արձագանքը, որը տեղի ունեցավ Սաֆարովին ներում շնորհելու որոշման հաջորդ իսկ օրը: Երկու-երեք օր ուշացավ Եվրամիության արձագանքը, որը սպասելի էր, քանի որ ստանալ ԵՄ անդամ 27 պետությունների միասնական դիրքորոշումը այս հարցի հետ կապված ինչ-որ բան ասելու համար բավական ժամանակատար գործընթաց է: Այնուամենայնիվ, ԵՄ հանձնակատարներ Ֆյուլեն և Էշթոնը համատեղ հայտարարությամբ հանդես եկան` արտահայտելով Եվրամիության գործադիր իշխանության` ԵՄ Հանձնաժողովի դիրքորոշումը: Եվրախորհրդարանը, ի տարբերություն ԵՄ Հանձնաժողովի, միշտ ավելի ազատ է իր գնահատականների մեջ: Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում մենք տեսնում ենք ձևակերպումներ, որոնք բավականին խիստ են և որոնք մեծ ցավով ընդունվեցին ադրբեջանական հասարակության կողմից:

-Ըստ փորձագետների, Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևն իր բովանդակությամբ տարբերվում էր մինչ այդ՝ Հայաստանի ու Ադրբեջանին վերաբերող հարցերի շուրջ արտահայտված դիրքորոշումներից, քանի որ այս անգամ կողմերի միջև հավասարության նշան չդրվեց: Ի՞նչով կարելի է բացատրել այդ հանգամանքը:
-Եվրոպական Հանձաժողովը գործընկեր է Ադրբեջանի հետ, այսինքն Հանձնաժողովը Ադրբեջանի հետ աշխատում է նույն հիմունքներով, ինչ Հայաստանի և Վրաստանի հետ` փորձելով չխախտել պարիտետը, չկորցնել իր անաչառ գործընկերոջ համբավն ու վարկանիշը: Հանձնաժողովից ակնկալել ռադիկալ մոտեցում այս հարցի վերաբերյալ պետք չէր: Ըստ էության դա մեզ այնքան էլ ձեռնտու չէ: Եվրոպայից քշված և մերժված Ադրբեջանը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար: Մեզ պետք է, որ Ադրբեջանը մնա նավի վրա` զսպումների և հակակշիռների կոնկրետ մեխանիզմի մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելուն, ապա դա մենք հաճախ մեկանաբանում ենք այնպես, որ Ադրբեջանի հետ հավասարապես մեղավոր ենք համարվում նաև մենք: Դա բացարձակ այդպես չէ: Ցանկացած հայտարարության մեջ սկզբում նշվում է թեման և անհանգստություն է արտահայտվում կոնկրետ դեպքի առիթով: Առաջին կետով կոնկրետ մեղավորի դեմ ինչ-որ բան ասվում է: Նրանք շատ են խուսափում և չեն ցանկանում որևէ կերպ իրենց հայտարարություններով նպաստել ժողովուրդների միջև ատելության մթնոլորտի խորացմանը: Կողմերին ուղղակի հորդորում են չխորացնել ատելությունն ու անհանդուրժողականությունը, որպեսզի կոնկրետ դեպքը չհանգեցնի պատերազմի: Դա չպետք է մեկնաբանել այնպես, որ նրանք ինչ-որ կերպ խրախուսում են մեղավորին, քանի որ հայտարարության սկզբում գնահատականը տրվում է: Այս իմաստով Եվրախորհրդարանը ավելի շատ քաղաքական մարմին է, քանի որ խորհրդարանականներն իրենց դիրքորոշման մեջ միշտ ավելի ազատ են, կաշկանդված չեն իմպերատիվ մանդատով: Բովանդակային, օգտակար գործողության գործակցի առումով ԵՄ գործադիր իշխանությունից շատ խիստ արձագանք ես չեմ ակնկալում: Միգուցե լինի տրամադրությունների փոփոխություն, որը կարող ենք հետագայում օգտագործել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում:

-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործոնի օգտագործումը:
-Առաջին հարցը, որ միջազգային հանրությունը, հատկապես Արևմուտքը ընդունում է ի գիտություն, դա անվտանգության հարցն է: Եթե մենք ուզում ենք առանց վերապահումների ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, ապա մենք պետք է արդեն շեշտը դնենք այդ ժողովրդի անվտանգության խնդրի վրա: Իսկ ինչպե՞ս համոզենք աշխարհին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը անվտանգ չի և չի կարող լինել Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման դեպքում: Ավելի լավ ապացույց, քան այս դեպքը, մենք չեինք կարող ստանալ: Ի հեճուկս Ադրբեջանի կողմից տրված հավաստիացումների, որ մենք կապրենք եղբայրը եղբոր նման, որևէ խնդիր չկա` կա ապացույց, որ էթնիկ հողի վրա հային սպանելը խրախուսվում է Ադրբեջանում: Եթե Արցախյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով, ապա, առաջինը` ես դրան չեմ հավատում, դա ուղղակի կհանգեցնի պատերազմի, երկրորդը` մենք կունենանք պոտենցիալ 150 000 Մարգարյաններ և 9 միլիոն Սաֆարովներ: Այդ երկիրը կարող է իրեն թույլ տալ ունենալ 9 միլիոն ազգային հերոս: Հետաքրքիր էր մեր իշխանությունների դիրքորոշումը` բավականին ադեկվատ, օպերատիվ արձագանք ստեղծված իրավիճակում, որը ստիպեց միջազգային հանրությանը կոնկրետ դիրքորոշում արտահայտել այս հարցի վերաբերյալ:

-Արդյո՞ք Հայաստանի պաշտոնական արձագանքը ազդեցություն ունեցավ Եվրախորհրդարանի կողմից համապատասխան բանաձևի ընդունման վրա:
-Ոչ միայն Եվրախորհրդարանի բանաձևի, այլ առհասարակ ողջ Եվրոպական միության, Միացյալ Նահանգների և Եվրոպայի խորհրդի դիրքորոշման վրա: Բոլոր այն կառույցները, որոնց հիմքում դրված են արժեհամակարգեր, չէին կարող ուղղակի չարձագանքնել` անկախ նրանից դա կլիներ հերթական, թե արդեն կոնկրետ գնահատական կատարվածի վերաբերյալ:

-Եվրախորհրդարանում մինչև հայտնի բանաձևի քվեարկության դրվելը ԵՄ hանձնակատար Անդրուլա Վասիլյուն խորհրդարանականների առաջ հանդես եկավ Սաֆարովի գործի վերաբերյալ բավական կոշտ հայտարարությամբ և մասնավորապես նշեց, որ այդ դեպքը դաս է նաև «Արևելյան գործընկերության» համար և կարող է բարդացնել ԵՄ «Արևելյան գործընկերության» օրակարգը: Ի՞նչ կարելի է եզրակացնել այդ հայտարարությունից:
-Այդ դեպքը իրականում ազդում է «Արևելյան գործընկերության» օրակարգի վրա, քանի որ այդ օրակարգի կետերից մեկը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումն է: Եթե կատարվում է մի քայլ կամ գործողություն, որը վտանգում է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, ապա դա նշանակում է, որ վտանգվում է նաև «Արևելյան գործընկերության» ծրագիրը:

-Արդյո՞ք այդ հանգամանքը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների որոշակի փոփոխություն է ենթադրում:
-Դա իրականում այնքան էլ ցանկալի չէ: Կրկնում եմ` Եվրոպայից և Արևմուտքից քշված Ադրբեջանը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, նույնը վերաբերվում է նաև Թուրքիային: Իրականում ինչ-որ ասում է Ալիևը Ադրբեջանում, ներքին լսարանի համար է: Ադրբեջանի իշխանությունը լեգիտիմության մեծ խնդիր ունի, բռնապետական և կոռումպացված ռեժիմ է: Նա խնդիր ունի ինչ-որ ձևով բավարարել իր հասարակության պահանջները: Այդ ամենին հասնելու ճանապարհին ադրբեջանական իշխանությունը սկսում է խոսել ռազմատենչ հռետորաբանությամբ: Իմաստը ներսում ժողովրդի համակրանքին արժանանալն է կամ հասարակությանն Ադրբեջանում առկա հիմնական խնդիրներից շեղելն է: Ճիշտն ասած օրերս վերադարձել եմ Ռիգայից, որտեղ ադրբեջանցի մի գործընկերոջ հետ խոսեցի դեպքի վերաբերյալ: Հարցրեցի, թե իրո՞ք ձեր ժողովրդի մեջ Ռամիլ Սաֆարովը որպես հերոս է ընդունվում: Հոգոց հանեց և ասաց` ցավոք սրտի՝ այո: Ասացի, բայց քնած մարդուն սպանելը հերոսացնելը լուրջ արատ է, հիվանդություն է, ուրեմն հասարակությունը հիվանդ է: Պատասխանեց, որ ամբողջ խնդիը հենց դրանում է կայանում, որ հասարակությունը կրթություն չունի, գիտակցություն չունի, արժանապատվություն չունի: Այսինքն կարող ենք ասել, որ զուտ ենթագիտակցության վրա հիմնված` հայը թշնամի է ընկալվում, որ ով հային սպանել է, ուրեմն նա հերոս է: Հատկապես աշխատում է պետական քարոզչամեքենան, որ, տեսեք, մենք հերոսին բերեցինք: Բայց իրականում խելացի մարդը կասի, որ դա ամոթ է, ազգի ամոթն է: Ես չեմ կարծում, որ ադրբեջանցին դա Ռամիլ Սաֆարովն է: Չեմ ուզում հավատալ դրան, որ այդ ժողովուրդը իրականում այդպես է: Ադրբեջանում իշխանությունը վատ է աշխատել ժողովրդի հետ, հակառակ ուղղությամբ է աշխատել: Խնդիրը իրենց մեջ է, մեր մեջ չի: Հարկ է տարանջատել Ալիևի գլխավորությամբ վարչակազմը ադրբեջանական հասարակությունից: Իշխանության գիտակցող մասը արդեն գիտակցել է, որ Արցախի վերադարձը այլևս անհնար է: Ի՞նչ անել, որպիսի իշխանությունը չկորցնել`անընդհատ խոսել Արցախը վերադարձնելու մասին: Ալիևն ասում է, որ իրենք իրավունք ունեն խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Եղբայր, ո՞ւմ ես սպասում, տղամարդը մի բանը մեկ անգամ է ասում, ասել ես, գնա արա: Կարո՞ղ ենք ասել, որ այդ ամենն արդեն հոգնեցնում է, ձանձրացնում է: Քանի որ մենք չենք հասցեատերը, մեզ չի ուղղված դա, ոչ էլ միջազգային հանրությունն է դրա հասցեատերը: Դրա հասցեատերը միջին վիճակագրական ադրբեջանցին է:

-Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ է և մի շարք այլ կառույցների անդամ, որոնց շրջանակներում ստանձնել է միջազգային պարտավորություններ և ըստ էության խախտել դրանք: Ինչո՞ւ է այդ բանաձևում ընդգծվում այդ գործոնը:
-Փաստը այն է, որ կա և գործում է այդ կառույցներում: Ուրիշ հարց է, որ Ադրբեջանի հնարավորությունները և ռեսուրսները սահմանափակվեցին: Ադրբեջանը այլևս խոսելու տեղ չունի: Ի՞նչ կարող է խոսել Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Երբ խոսում ենք միջազգային վարկանիշի մասին, դրանք դատարկ խոսքեր չեն, դա միջազգային ատյաններում հեղինակության ցուցանիշ է: Երբ լիդերը ներկայացնում է պետությունը, արդյո՞ք հասարակությունը լիազորել է նրան խոսել իր անունից: Հարգվում է այն լիդերը, ով իրականում ներկայացնում է ժողովրդին, ոչ թե նա, ով համոզել է ժողովրդին, որ կարող է դա անել: Այս պարագայում Ալիևը խնդիր ունի` ինքը չի ներկայացնում այդ ժողովրդին: Լավ հասկանում են, որ նա ներկայացնում է սահմանափակ թվով մարդկանց շահերը, բայց ոչ երբեք ադրբեջանական հասարակության շահերը: Արդեն բավական ժամանակ է, ինչ Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ է: Ի՞նչ է արել մինչ օրս կամ ի՞նչ կարող է անել: Ադրբեջանը շատ է փորձել Արցախի հարցը տեղափոխել ՄԱԿ: Սակայն, ըստ էության, սին փորձեր են դրանք: Նույնիսկ Եվրամիությունը մասնակցության հայտ ներկայացրեց կոնֆլիկտի կարգավորման գործընթացում` մյուս կողմից հայտարարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլընտրանք չունի: Եվրամիությունը խոսում է հետկոնֆլիկտային ներգրավվածության մասին, որը ամբողջովին, իմ կարծիքով, արդարացված է:

-ԵՄ ընդհանուր դիրքորոշման ձևավորման առումով ի՞նչ ընթացակարգեր են գործում Եվրամիությունում, բանաձևի ընդունմանն ինչ քայլեր կհետևեն:
-Եվրամիությունը բավականին բարդ կառույց է: Կա ԵՄ Հանձնաժողով և ԵՄ Խորհուրդ: Խորհուրդը կազմված է անդամ-պետությունների արտգործնախարարներից, որն իր մեջ պետությունների ներքին իրավասության վերպետական արտահայտումն է կրում: Հանձնաժողովը վերազգային մարմին է, ավելի արագ է կողմնորոշվում, ավելի հստակ է իր տեսակետը ներկայացնում: Իսկ Խորհրդարանը քաղաքական հարթակ է, ֆորում, որում ընդունված բանաձևը դիրքորոշման արտահայտություն է ընդամենը: Եվրախորհրդարանը միշտ առաջինն է սկսում քննարկումները, արտահայտում դիրքորոշում, որին հետևում է պրագմատիկ քաղաքականությունը: Հիշո՞ւմ եք 2010 թ.-ին Եվրախորհրդարանի ընդունած 22/16 բանաձևը՝ Հարավային Կովկասի ընդհանուր ռազմավարության վերաբերյալ, որում դրույթներ կային «գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրս բերման» մասին: Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ: Սակայն մենք տեսանք, թե հետո ինչ շարունակություն ունեցավ: Բանաձևը փոխանցվեց Հանձնաժողովին, այնուհետև ԵՄ Խորհրդին: ԵՄ Խորհուրդ նշանակում է 27 անդամ պետությունների քաղաքական կոնսենսուս, արտաքին քաղաքական կողմնորոշման համաձայնեցում: Մինչև Խորհրդին բանաձևի հասնելը ամեն ինչ օդի մեջ էր: Բանաձևը հասավ Խորհրդին, Խորհուրդը իր որոշումը կայացրեց, որը նշանակում է, որ անդամ 27 երկրները եկել են փոխհամաձայնության Հարավկովկասյան ռազմավարության վերաբերյալ: Մենք տեսանք Խորհրդի որոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ: Եվ Հանձնաժողովը ներկայումս Խորհրդրի քաղաքական պրոտեկցիայի տակ իրականացնում է իր գործունեությունը արդեն գործադիր մասով: Մենք շահեկան վիճակում ենք գտնվում, բավական շահեկան վիճակում: Այժմ մենք պետք է մի պահ թողնենք էյֆորիան: Եկել է գործողությունների ժամանակը:

-Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը:
-Եվրամիությունում Հայաստանը ներկայացնող ցանկացած պատվիրակություն` կլինի կրթական, գիտական, քաղաքական կամ մշակութային, բոլոր միջոցներով պետք է արտահայտի այն դիրքորոշումը, որ Արցախը և Ադրբեջանը, արցախցին ու ադրբեջանցին անհամատեղելի են մեկ պետության կազմում: Սա է Արցախի անկախության հիմքը: Ինչպես Ադրբեջանն է երկգչախմբի նման մի ձայնով բոլոր տեղերում նույն բանն անընդհատ կրկնում, որ իբր իրենց տարածքի 20 տոկոսը «օկուպացված» է, այնպես էլ մենք հիմա բոլոր հիմքերն ունենք խոսելու, որ ադրբեջանական հասարակությունում քնած մարդուն սպանողը հերոս է: Ավելի մեծ վիրավորանք հասարակությանը չի կարող լինել:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}