Շակիրան Պիկեին երեխա կպարգևի
Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան հայտարարել է, որ հղի է, և իր առաջնեկի հայրը «Բարսելոնի» ֆուտբոլիստ Հերարդ Պիկեն է:
«Ես և Հերարդը շատ երջանիկ ենք, քանի որ շուտով լույս աշխարհ կգա մեր առաջնեկը»,- գրված է երգչուհու պաշտոնական կայքում:
Թե երբ կծնվի փոքրիկը, Շակիրան չի տեղեկացնում, սակայն երկրպագուներին հայտնել է, որ չի մասնակցելու Լաս Վեգասում կայանալիք երաժշտական խոշոր փառատոնին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ երգչուհին սպասում է երեխայի, ով լույս աշխարհ կգա 2013 թ. հունվարի վերջերին: Տեղեկությունների համաձայն` կծնվի տղա երեխա, ում Շակիրան և Պիկեն կանվանեն Ուլիսիտո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա