Սոցհարցում.Իսրայելցիներն իրանական հրթիռներից ավելի շատ են վախենում, քան ատոմային ռումբից
Իսրայելցիներն իրանական հրթիռներից ավելի շատ են վախենում, քան ատոմային ռումբից:
Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության՝ «Փանելս Փոլիթիքս» կազմակերպության կողմից Իսրայելում անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ իսրայելցիներին ոչ այնքան անհանգստացնում է միջուկային ռումբի կիրառումը, որքան Իրանի վրա ռազմական հարձակման դեպքում իրանական հրթիռների պատասխան հարձակումը:
Ըստ սոցհարցման տվյալների՝ իսրայելցիների մոտ 41 տոկոսը կարծում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում սխալ քաղաքականություն է իրականացնում, իսկ 39 տոկոսը կողմ է Նեթանյահուի քաղաքականությանը:
Հավելենք, որ իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքն օրերս նշել էր, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական ճանապարհով լուծելու Բենիամին Նեթանյահուի մտադրությանն ընդդիմանում են նաև Իսրայելի ներսում: Ըստ այդ երկրում անցկացված հարցախույզի՝ իսրայելցիների մեծամասնությունը դեմ է ռազմական գործողություններն առանց ԱՄՆ-ի աջակցության իրականացնելու իշխանությունների մտադրությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում