ՎիվաՍել-ՄՏՍ-ը` տարվա լավագույն գործատու
«Համազգային վստահություն» խորհուրդն ամփոփել է «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխության արդյունքները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը`«ՄՏՍ» ԲԲԸ մամուլի ծառայության հաղորդմամբ, հասարակության վստահության արդյունքում, ընկերությունը «լավագույն գործատու» է ճանաչվել «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 2012 թվականի ազգային մրցանակաբաշխության ժամանակ:
«Համազգային վստահություն» խորհուրդը հերթական անգամ արժանին է մատուցում տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած այն կազմակերպություններին և հանրային ծառայողներին, ովքեր Հայաստանում աչքի են ընկել իրենց ձեռքբերումներով, նվիրումով ու մարդասիրությամբ, խթանել են մրցակցային դաշտի ձևավորմանն ու բարձրացրել հանրային ծառայողի վարկանիշը: Փորձագետների և հասարակության շրջանում կազմակերպված հարցումերի արդյունքում, խորհուրդը «լավագույն գործատու» անվանակարգում 2012թ.-ին հաղթող է ճանաչել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորին:
Արժանավորների ցուցակը համալրած ՎիվաՍել-ՄՏՍ-ը գնահատվել է հատկապե՛ս հասարակության խոցելի խմբերի համար Հայաստանում աշխատաշուկա ստեղծելու մշակույթի առաջամարտիկը լինելու համար: Բաժանորդի գոհունակությունը աշխատանքի գնահատման չափանիշ դարձրած ընկերությունն առաջինն է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում, որն իր աշխատակազմը համալրելիս մերժել է խտրական մոտեցումը աշխատավայրում: Ավելի քան 1200 աշխատակիցներից 36-ը հատուկ կարիքներով մարդիկ են:
Շուկայում մրցունակ աշխատավարձ, փոխհատուցման համակարգ, առողջության ապահովագրություն առաջարկող գործատուն աջակցում է նաև աշխատակիցների մասնագիտական որակների կատարելագործմանը` հոգալով կրթության վճարի փոխհատուցման հարցերը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնեսն, ի սկզբանե, կառավարվում է երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու տրամաբանությամբ` համբերատար առաքինությամբ դառնալով մասնավորի գործունեության օրինակ Հայաստանում: Մեզ հաջողվում է լինել առաջամարտիկ` նվիրված աշխատակազմի շնորհիվ: Մենք վստահ ենք, որ իրական ուժը գործի հանդեպ նվիրումն ու հավատարմությունն է: Իսկ այդ նվիրումը գնահատելու իրավունքը հասարակությանն է: Շնորհակալ ենք վստահության համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի դեպ, նախորդ տարի ազգային այս մրցանակաբաշխության ժամանակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաղթող է ճանաչվել «Կորպորատիվ պատասխանատվության ազգային փարոս» անվանակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին