Արցախի նախագահ. Պետք է պայքարենք միասին ու համախմբված
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին` Անկախության տոնի առթիվ:
Այդ օրվա մասին հայ ժողովուրդը երազել է դարեր շարունակ: Եվ ահա արդեն 21 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում:
Սեպտեմբերի 21-ը տոն է բոլոր հայերի համար` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, տոն, որը միավորում է մեզ մեկ գաղափարի շուրջ: Դա հզոր ու զարգացած Հայրենիք ունենալու վեհ գաղափարն է, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները, հանուն որի մենք պետք է շարունակենք պայքարել` ամեն օր ու ամեն ժամ մի քայլ առաջ գնալով նրա իրականացման ուղով: Պետք է պայքարենք միասին ու համախմբված` շարունակաբար ամրապնդելով ու կրկնապատկելով մեր հաղթանակներն ու հաջողությունները, նվաճումներն ու ձեռքբերումները:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն ու բարգավաճում` ի փառս Մայր Հայաստանի պայծառ ու լուսավոր ապագայի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան