Ինչու Վարդան Այվազյանին չեն քննել Գևորգ Մհերյանի սպանության գործով
Վարդան Այվազյան - «Գլոբալ Գոլդ Մայնինգ» հակամարտության պատմության մեջ կա նաև մեկ այլ ու, թերևս, առավել ուշագրավ կողմ, որն առ այսօր չի լուսաբանվել: Այս մասին գրում է «Հայացքը»:
Թերթի ունեցած հավաստի տեղեկատվության համաձայն` այդ հակամարտությանը 2008-2009 թվականներից տեղյակ է եղել նաև և առայժմ դեռ չպարզված դերակատարում է ունեցել ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ, դեռևս չպարզված հանգամանքներում սպանված Գևորգ Մհերյանը: Թերթը պատմում է այս ամենի հետ կապված նամակագրական կապի մասին և ավելացնում, որ Վ. Այվազյանը երբևէ այս գործով հարցաքննության չի կանչվել: