Շուրջ 320 երիտասարդ այս տարի ընդունվել է արտասահմանյան բուհեր
Միջպետական համաձայնագրի շրջանակներում այս տարի արտասահմանյան բուհերում ուսանելու է մեկնել ավելի քան 240 Հայաստանի քաղաքացի: Եվս 77 Հայաստանի քաղաքացիներ հնարավորություն են ստացել սովորելու աշխարհի լավագույն կրթական հաստատություններում` «Լույս» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ: Տվյալները ներկայացրել է «Հայկական ժամանակը»: Ընդհանուր առմամբ, առնվազն շուրջ 320 երիտասարդ այս տարի ընդունվել է արտասահմանյան բուհեր: Իսկ անցյալ տարվա 10 շրջանավարտներից 8-ը, այդ թվում` ոչ ՀՀ քաղաքացիներ, ապրում և աշխատում են ՀՀ-ում: