iPhone 5 մոդելի վաճառքի մեկնարկը նշանավորվել է 220 հեռախոսի գողությամբ
Մոտ 220 iPhone 5 մոդելի հեռախոս են գողացել Ճապոնիայում այսօր հեռախոսների պաշտոնական վաճառքի առաջին իսկ օրը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, Apple խանութների դռների մոտ առավոտից մարդկանց կուտակումներ են նկատվել, ովքեր ցանկացել են ձեռք բերել նոր հեռախոսները: Սակայն մինչ օրինապաշտ քաղաքացիները սպասել են իրենց հերթին սմարթֆոնը ձեռք բերելու համար, ոմանք որոշել են ուղղակի գողանալ դրանք:
Նախնական տվյալներով, միայն Օսակա պրեֆեկտուրայում Apple խանութների և վաճառքի իրացման կետերից գողացվել է 190 iPhone 5 մոդելի հեռախոս, ևս 30-ը գողացել են Կոբա քաղաքում:
Հիշեցնենք, այսօր iPhone 5 հեռախոսների պաշտոնական վաճառքի առաջին օրն է աշխարհի 22 երկրներում: