Լ.Ալավերդյան. Կարող է և դժգոհություններ ունենք, բայց եկեք բոլորս տոնենք մեր ժողովրդի և պետության անկախության օրը
«Բացի տոնից, նաև պետք է շնորհավորեք իմ ծննդյան օրը: Հենց դրա համար է այս օրը անկախության օր, որ դա իմ ծննդյան օրն է»,- Panorama.am-ի հեռախոսազանգին ու շնորհավորանքին արձագանքելով ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Կրկնակի տոնի առթիվ շնորհավորանքներ լսելուց հետո նախկին պատգամավորը խոսեց հենց օրվա խորհրդի ` անկախ Հայաստանի մասին.«Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնց համար անկախությունը բնական վիճակ է, բայց որին հասնելու համար, ցավոք, մենք աշխատեցինք երկար տարիներ: Իհարկե, կարող է և դժգոհություններ ունենք, բայց եկեք բոլորս տոնենք մեր ազգի, մեր ժողովրդի և պետության անկախության օրը և բոլորս լինենք ոչ միայն չքնաղ երկրի, այլև իրավական պետության քաղաքացիներ»,- ասաց մեր զրուցակը:
Խոսելով այն խնդիրների մասին, որոնք իր հետ բերեց այդքան ցանկալի անկախությունը, Լ.Ալավերդյանը նշեց, որ Հայաստանը բախվեց և սպասելի և անսպասելի խնդիրների հետ: Օրինակ, սպասելի էր և մենք բոլորս քաջ գիտակցում էինք, որ այդքան հեշտ չի լինելու անկախ պետության կայացումը` հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական իրավիճակը. «Գիտեինք և դրա բոլոր նախանշանները կային 1988-91թթ-ին»:
Բայց, շարունակեց նա, ի հայտ եկան նաև վերին աստիճանի ցավալի խնդիրներ` անկախ պետության քաղաքական էլիտան չկարողացավ մնալ այն բարձունքի վրա, որի վրա նրանց բերել էր այդ վեհ գաղափարը. «Մինչ այսօր այս փաստը ես շատ ցավալի եմ տանում և սա է պատճառը, որ գտնում եմ` բոլորս պետք է, միաժամանակ սիրելով մեր երկիրը, կայացնենք իրականում իրավական պետություն, ազատ և անկախ քաղաքացու կերտմամբ»,- ընդգծեց Լ.Ալավերդյանը ու հավելեց, որ թեև անկախության տարիներին մեր սերունդը դեռ չի կարողացել դա հասցնել դյուրին մակարդակի, բայց և հույս հայտնեց, որ նոր սերունդը ըմբռնումով կընկալի և կընդունի այն վիճակը, որի մեջ ինքը պետք է մասնակցություն ունենա ու որից էլ կկերտվի հիրավի անկախ պետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան