Հարցազրույցներ 17:46 22/09/2012

Ռազմական փորձագետ. Արևմուտքի հետ սիրախաղերում Ալիևը որոշակի բաներ ի վերջո խոստացել է

Հայաստանում զուգահեռաբար անցկացված 2 զորավարժությունների (ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացված զորավարժությունները) ու դրանց նշանակության մասին զրուցեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանի հետ:


-Հայաստանում գրեթե միաժամանակ երկու լայնամասշտաբ զորավարժություններ անցկացվեցին. ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացված զորավարժությունները: Ի՞նչ նշանակություն ունեն այդ զորավարժությունները բանակի մարտունակության և մեր երկրի անվտանգության ապահովման հարցում:
-Երկու զորավարժությունների դեպքում էլ մենք բարձրացնում ենք ՀՀ ԶՈՒ մարտունակությունը, ինչպես նաև նպաստում փոխգործակցության և վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Հարկ եմ համարում նշել, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի ունեցած «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը բարձր է գնահատվել ՀԱՊԿ ղեկավար օղակի և միջազգային շատ դիտորդներ կողմից: Իրեն լավագույնս է դրսևորել նաև ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադը ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացված եռօրյա զորավարժության ընթացքում, ինչը նույնպես բարձր գնահատվել է արտերկրից ժամանած ՆԱՏՕ-ի և ԱՄՆ խորհրդատվական խմբերի կողմից: Ինչի՞ մասին է սա խոսում. ՀՀ Զինված ուժերը մարտունակ են, կարգապահ, մշտապես ցուցաբերում են մարտական բարձր պատրաստվածություն ու պատվով կատարել են և կատարում են իրենց առջև դրված բոլոր խնդիրները՝ անկախ զորավարժության բնույթից և համագործակցության շրջանակներից: Փորձի փոխանակումը, պարբերաբար իրականացվող զորավարժությունները բարձրացնում են ողջ բանակի մարտունակությունը և զգալի ներդրում ունենում մեր երկրի անվտանգության ապահովման գործում: Ինչպես պաշտպանության նախարարն է շատ դիպուկ նկատել մենք ի տարբերություն մեր հարևանների անվտանգության ապահովող ենք, անվտանգության մատակարար և վստահության մթնոլորտի ամրապնդող: Այսինքն կան երկրներ որոնք լարում են ստեղծում, իսկ մենք լարում ենք թուլացնում, հավասարակշռում:


-Այդ զորավարժությունների անցկացմամբ ինչ խնդիրներ են լուծվում:
-Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության ընթացքում մենք մեր առջև դրված նպատակ էին՝ համատեղ գործողության ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ ՕԱՀՈւ) հրամանատարության և շտաբի պլանավորման և զորքերի ղեկավարման գործնական հմտությունների կատարելագործումը, ՀԱՊԿ ՕԱՀՈւ զորախմբերի, ուժային միավորումների և հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև գործողությունների համադրումը և փոխգործակցության ներդաշնակումը, անձնակազմի բարոյահոգեբանական ու ֆիզիկական պատրաստության մակարդակի ամրապնդումը, դաշտային պայմաններում գործնական հմտությունների կատարելագործումը: Բացի ուսումնական նպատակներից, հրամանատարության առջև դրված էին նաև հետազոտական բնույթի խնդիրներ, որոնց ուսումնասիրմամբ և վերլուծությամբ հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել զորակազմերի վերախմբավորումը, ՀԱՊԿ շրջանակներում նախապատրաստել և իրականացնել համատեղ գործողություններ: Մինչդեռ ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացված խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժությունների բնույթն այլ էր: Այս զորավարժությանը ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի վեց հարյուր զինծառայողներ, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ: Զորավարժությունն իր առջ խնդիր էր դրել օպերատիվ կերպով իրականացնել վիրավոր զինծառայողների տարհանում, ինչպես նաև պատասխանատվության գոտում տեղակայել արագ արձագանքման ուժերը: ինչը նույնպես ի կատար ածվեց:

-Ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ զորավարժություններին ներկա էր նաև ԼՂՀ ՊԲ հրամանատարը, ինչը չվիրպեց նաև ադրբեջանական ԶԼՄ-ների աչքից:
-Զորավարժությունները դիտելու համար հրավիրել էր շատ դիտորդների տարբեր երկրներից, դա սովորական պրակտիկա է: Նման դիտորդ էր նաև ԼՂՀ ՊՆ Մովսես Հակոբյանը, ով դիտել էր զորավարժությունը և բարձր գնահատել այն: Մ.Հակոբյանը չի մասնակցել այլ միջոցառման, իսկ ադրբեջանական կայքերի տարածած շատ տեղեկություններ լիովին սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Ընդանրապես այս դեպքում շատ դժվար է հասկանալ թե նրանց համար ինչն է լուրջ, ինչը ոչ: Ժիրինովսկու մոսկովյան ելույթը ևս սկզբից շատ անլուրջ էին համարում, սակայն հետո որոշեցին բողոքի նոտա տալ: Մշտական վախերի մեջ և թերարժեքության բարդույթ ունեցող պետության ու հասարակության հետ շատ դժվար է ինչ որ ելք գտնել:

-Հարևան Ադրբեջանը շտապեց հայտարարել, որ իր երկրում ևս զորավարժություններ են անցկացվում՝ չնշելով դրանց անցկացման կոնկրետ վայրն ու ժամկետը: Որպես կանոն նա մշտապես հայտարարում էր դրանց անցկացման վայրը: Ըստ Ձեզ, ինչով է պայմանավորված այս հանգամանքը:
-Ես այս հարցին արդեն առիթ ունեցել եմ պատասխանել: Նախ կոնրետ բան չէր նշվել, հետո նշվել էր ինչ որ ծովային բաղկացուցիչի մասին ևս: Եթե դա այդպես է ապա կա երկու տարբերակ: Կամ Ադրբեջանը իրականում պատրաստվում է իր իրական խնդրի՝ Թուրքմենիայի հետ ունեցած վեճերին և այդ ուղղությամբ պատերազմը գնալով ավելի ակտուալ է դառնում ինչը բոլոր խելամիտ կանոններով ամենահավանակններից է: Կամ արևմուտքի հետ սիրախաղերում Ալիևը որոշակի բաներ ի վերջո խոստացել է, իհարկե համապատասխան հարցերի դիմաց: Վերջերս խոսվեց այն մասին որ ԱՄՆ-ում նորից քննարկվել է Իրանից որոշակի տարածքների անջատման հարցը: Ադրբեջանը վաղուց էր արևմուքտի հետ առևտրի մեջ ներքաշված իր հակաիրանական դիրքորոշման գնի հարցում: Ի դեպ այս տարբերակներից մեկի առկայությոնը բոլորովին չի նշանակում մյուսի իսպառ բացակայություն: Այսինքն Ադրբեջանը կարող է միաժանամակ աշխատել այս երկու ուղղություններում միաժամանակ և չբացառելով իհարկե Արցախյան ճակատը: Այսինքն Ադրբեջանը ինչպես տեսնւմ ենք խնդիրներ է ստեղծում բոլոր հարևանների հետ, կոնֆլիկտներ հրահրում, դա հատուկ է այդ պետությանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}