Արմեն Աշոտյան. Դպրոցի տնօրենը նոր որակի աշխատանքի պահանջարկի առջև է կանգնած
Հաջորդ տարվանից բարդանալու է դպրոցների տնօրենների քննությունները: Այս մասին լրագրողներին ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Մենք ասել էինք, որ սկզբում նվազագույն շեմ ենք դնում, որը գնալով բարդացվելու է: Պետք է սկսենք ուշադրություն դարձնել համակարգչային հմտութուններին, այնուհետև նաև օտար լեզվի իմացության պահանջ է դրվելու»,- ասաց նա` ընդգծելով, որ նվազագույն պահանջների նշաձողը բարձրացվելու է, որոնց տիրապետող մարդիկ կարող են աշխատել որպես դպրոցի տնօրեն:
Ա. Աշոտյանը նշեց, որ անցալ տարիների ընթացում դպրոցների տնօրենների հավաստագրման քննությունների արդյունքում շուրջ 200 գործող տնօրեն չի ստացել հավաստագիր, այսինքն կրկին չի ընտրվել, ինչը, ըստ նախարարի, տնօրեններին սթափեցրեց, որ կարող են կորցնել աշխատանքը: «Ժամանակին տնօրենի աշխատանքը դիտարկվում էր անձեռնմխելի, ժառանգական փոխանցվող: Նախարարները գալիս-գնում էին, տնօրենները մնում էին: Իհարկե, լավ տնօրենը պետք է աշխատի ինչքան որ սահմանված է, բայց պետք է բոլորն էլ հասկանան, որ դպրոցները հանրային ինստիտուտներ են, համայնքի կրթական կարիքները սպասարկելու համար են, տնօրենները, ուսուցիչները, նաև նախարարությունում նստած նախարարը հանրային ծառայողներ են ու պարտավոր են սպասարկել մարդկանց կրթական կարիքները, ոչ թե ավելացնեն սեփական իրավունքները, շահադիտական նպատակներ հետապնդեն»,- ասաց կրթության ոլորտի պատասխանատուն: Արմեն Աշոտյանի խոսքով, այսօր դպրոցը դեմքով երեխաներին շրջվելու հրամայական ունի, իսկ դպրոցի տնօրենը նոր որակի աշխատանքի պահանջարկի առջև է կանգնած:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան