ՀՀԿ շենքի տանիքում այրվել է 10 քմ տարածք (լուսանկարներ, տեսանյութ)
Քիչ առաջ ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից հայտնեցին, որ ՀՀԿ շենքի հարակից նորակառույց շենքի տանիքում բռնկված հրդեհն արդեն ամբողջությամբ մարված է:
Հրդեհի հետևանքով այրվել է 10 քմ տարածք: Այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարերը և ջերմամեկուսիչ շերտը (10 քմ): Այս պահին հրդեհի առաջացման պատճառների մասին հստակ որևէ բան ասել չենք կարող:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Նրա խոսքով, պատճառների մասին հստակ կարելի է խոսել մի քանի օրից: Սակայն այս պահին Վ, Գաբրիելյանը բացառեց դիտմամբ հրկիզելու վարկածը:
Վ. Գաբրիելյանի խոսքով, այս պահին էլ տանիքում շինարարական աշխատանքներ են ընթանում, այնտեղ բանվորներ են աշխատում:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան փողոցում այրվում է ՀՀԿ շենքի տանիքը: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Նշենք, որ դեպքի վայրում էր նաև Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին