
Գենետիկորեն մոդիֆիկացված եգիպտացորենը մահացու է
Եվրոպայում գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքի հետ կապված նոր սկանդալ է հասունանում: Հին աշխարհում ամենահայտնի շիլաներից մեկի հումքը` եգիպտացորենը, պարզվում է, մահացու վտանգավոր է: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը: Խոսքն իհարկե գենետիկորեն մոդիֆիկացված հացահատիկի մասին է:
Երկու տարվա ընթացքում ֆրանսիացի գիտնականները հետազոտություններ են անցկացրել` այն փորձարկելով առնետների վրա: Նրանց կերակրել են այդ եգիպտացորենով: Դրա հետևանքով առնետները քաղցկեղ են ձեռք բերել, նրանց մարմնի վրա առաջացել է թենիսի գնդակի մեծությամբ ուռուցք: Եվրահանձնաժողովը, ով թույալտրել է եգիպտացորենի վերաբերյալ հետազոտությունների անցկացումը, վստահեցնում է, որ դա թունաքիմիկատների հետևանքով է: