ԻՀՊԿ հրամանատար. Իսրայելի՝ Իրանի հանդեպ ունեցած թշնամանքն ի վերջո կհանգեցնի ֆիզիկական բախման
Իսրայելի՝ Իրանի հանդեպ ունեցած թշնամանքն ի վերջո կհանգեցնի ֆիզիկական բախման:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ալի Ջաաֆարին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի հասցեին պարբերաբար հնչող սպառնալից հայտարարություններին, մասնավորապես նշել է. «Իսրայելի սպառնալիքները մեզ ավելի են լրջացնում, այդպիսի թշնամանքն ի վերջո կարող է ավարտվել ֆիզիկական բախմամբ»:
«Մենք մեր բոլոր ջանքները գործադրում ենք, որպեսզի մեր ռազմական կարողությունն ավելի հզորացնենք, որպեսզի եթե հանկարծ որևէ հարձակում լինի, կարողանանք պաշտպանել մեր երկիրը և թե այն երկրներին, որոնք մեր կարիքը կունենան»:
Նախորդող տեղեկատվություն՝
ԻԻՀ ԶՈւ գեներալ. Ռազմական հարձակման դեպքում Իրանի հակահարվածից «Իսրայել» անունից բացի, ոչինչ չի մնա
Սոցհարցում.Իսրայելցիներն իրանական հրթիռներից ավելի շատ են վախենում, քան ատոմային ռումբից
ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ. Բաշար ալ-Ասադը ճիշտ է ասում, Սիրիայի պատերազմը՝ դա Իրանի պատերազմն է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում