Հայտնի են ԼՂՀ կառավարության անդամները
Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետևյալ կազմը.
Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան` ԼՂՀ փոխվարչապետ
Զոյա Մանվելի Լազարյան` առողջապահության նախարար
Արարատ Աշոտի Դանիելյան` արդարադատության նախարար
Լևոն Ստեփանի Մնացականյան` արտադրական ենթակառուցվածքների նախարար
Կարեն Համբարձումի Միրզոյան` արտաքին գործերի նախարար
Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան` գյուղատնտեսության նախարար
Սլավիկ Արմիկի Ասրյան` կրթության և գիտության նախարար
Նարինե Էդուարդի Աղաբալյան` մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
Մովսես Հրանտի Հակոբյան` պաշտպանության նախարար
Նարինե Կառլենի Նարիմանյան` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան` քաղաքաշինության նախարար
Սպարտակ Ապետնակի Թևոսյան` ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Արցախի նախագահի այլ հրամանագրերով` Արարատ Աշոտի Դանիելյանն ազատվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից` արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ, Լևոն Ավետիսի Գրիգորյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից` կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Կառլեն Ռուբենի Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ: