Ինչպիսի՞ն է ԼՂՀ նորանշանակ ԱԳ նախարարը. Նրան բնութագրել է Բակո Սահակյանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն և գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանին:
Երկրի ղեկավարը Կարեն Միրզոյանին բնութագրել է որպես մեծ փորձ ունեցող կադրային դիվանագետ:
Արցախի Հանրպատության ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահի խոսքով՝ Կարեն Միրզոյանի ղեկավարությամբ արտաքին գործերի նախարարության աշխատանքին կհաղորդվի նոր որակ: Բակո Սահակյանը նաև շնորհակալություն է հայտնել արտգործնախարարի նախկին պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանին նրա գործունեության համար:
Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթներին և արտգործնախարարության աշխատանքների կազմակերպման հարցերին: