Մյուս շաբաթ պատգամավորները կքննարկեն 2011թ-ի պետբյուջեի կատարողականը
Երկուշաբթի օրը` սեպտեմբերի 24-ից Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունները:
2011թ. պետական բյուջեի կատարողականի ամփոփումը հանձնաժողովներում կարվի շաբաթ օրը` սեպտեմբերի 29-ին, իսկ ահա հոկտեմբերի 1-ին` ԱԺ հերթական քառօրյա նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա առաջարկությամբ` Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախագիծը ընդգրկելու և քննարկումները շարունակելու մասին: