Միլիարդատեր Իվանիշվիլին հորդորել է Սաակաշվիլիին հրաժարական տալ
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին խորհուրդ է տվել հրաժարվել սեփական գաղափարախոսությունից ու հրաժարական տալ: Այս մասին Բիձինան հայտարարել է նախօրեին Իմերեթի շրջանում ազգաբնակչության հետ նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպման ժամանակ.«Ձեզ եմ դիմում, ովքեր սատարում են իշխող կուսակցությանը` կիսո՞ւմ եք դուք այն գաղափարախոսությունն ու այն ամենը, որ տիրում էր բանտերում... Ես շատ խորհուրդներ եմ տվել Սաակաշվիլիին և հիմա էլ հորդորում եմ հրաժարական տալ»,- «Նովոստի Գռուզիա»-ի հաղորդմամբ, մասնավորապես հայտարարել է նա:
Նշենք, որ բանտերում դատապարտյալների նկատմամբ կիրառվող դաժան վերաբերմունքի, կտտանքի և բռնաբարությունների մասին վկայող տեսագրությունների հրապարակվելուց հետո երկրում շարունակվում են բողոքի մասայական ակցիաները: