Հունգարիայի հայ համայնքը մեղադրանք է հարուցում կացինով սպանողին արտահանձնողների դեմ
«Որոշել ենք գործ հարուցել, փաստեր ենք հավաքում և շուտով կկատարենք համապատասխան քայլերը»,- «Բլիկ» (Blikk) թերթի հետ զրույցում նշել է Հունգարիայի հայկական համայնքի նախագահ Սևան Սերկիսյանը:
Ըստ «Բլիկ» թերթի տեղեկատվության, գործի մեջ կներառեն նաև կաշառակերությունը և պաշտոնական դիրքի չարաշահումը:
Փաստաթուղթը կպարունակի նաև այն, որ Հունգարիայի կառավարությունը խախտել է ստրասբուրգյան կոնվենցիան` չուսումնասիրելով այն կարևոր հանգամանքը, որ կացինով սպանողին Ադրբեջանում կհռչակեն ազգային հերոս:
«Դպրոցներ, փողոցներ էին անվանել նրա անունով: 2006թ-ի տարվա մարդ էր նա հռչակվել: Նրա ծնողներին պարգևատրում էին» - թերթին պատմել է Սևան Սերկիսյանը` բացատրելով, որ կանխատեսելի էր դեպքի նման զարգացումը:
Ըստ նրա, կառավարության մի քանի անդամները այս որոշմամբ նաև Հունգարիայի դատարանի պատիվն են գցել:
Հունգարիայի փոխվարչապետ, ադմինիստրացիայի և արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչը, ով ստորագրել էր Հունգարիայի դատարանի կողմից 30 տարի առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշման տակ, արձագանքել է Սևան Սերկիսյանի հայտարարությանը` «M1» հեռուստաալիքի «Առավոտ» հաղորդաշարի շրջանակներում:
Ըստ «hvg.hu»-ի նա, մասնավորապես հայտարաել է հետևյալը. «Այն, որ գործընթացքը օրինականական էր, ոչ ոք չի կասկածում այս խնդրի վերաբերյալ իմ խիղճը մաքուր է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում