Գագիկ Ջհանգիրյանը բացի Լևոն Տեր-Պետրոսյանից մնացած բոլորի թեկնածությունը ծիծաղելի է համարում
ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը «168 ժամի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է ՀԱԿ կողմից որպես նախագահի թեկնածուներ` առաջադրվեն Գ. Ջհանգիրյանը կամ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ասել է. «Եվ իմ, և Լևոն Զուրաբյանի, և մնացածի թեկնածությանը ես հումորով եմ վերաբերվում»:
Հարցին, թե՝ հնարավո՞ր է` ՀԱԿ-ը սատարի այլ քաղաքական ուժի կողմից ներկայացված որևէ թեկնածուի, Ջհանգիրյանը պատասխանել է. «Մնացած բոլորի թեկնածությունը ես պարզապես ծիծաղելի եմ համարում: Ինձ համար բոլոր մնացած թեկնածուները ծիծաղելի են, քանի դեռ մենք ունենք մեր հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը քաղաքական, պետական գործիչ է, հրաշալի գիտնական, լավ մարդ ու ընկեր»: