Հարցազրույցներ 19:13 24/09/2012

Աշոտ Աղաբաբյան. Գրաչովն առաջին հանդիպման ժամանակ վախեցել է սպարապետ Վազգեն Սարգսյանից

Հեղինակ` Սյուզի Բադոյան

ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը, ով նախօրեին վաղաժամ հեռացավ կյանքից, ընդամենը վերջերս էր եղել Հայաստանում: Այս մասին Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո Գրաչովի ամենամտերմ ընկերը լինելուց բացի, նաև նրա 5-ամյա թոռան՝ Պավել Վալերիևիչի կնքահայրն է:
«Պաշան վերջին անգամ ինձ հյուրընկալվեց ամռանը. հուլիսի 28-ից օգոստոսի 7-ը անցկացրինք միասին, եղանք Սևանում, Դիլիջանում, մի քանի օր հանգստացավ Ախթամարում»,- հայտնեց Աշոտ Աղաբաբյանը:

«Մեծ հետաքրքրությունների տեր մարդ էր: Սիրում էր իր օրը լցնել ամեն ինչով: Ասում էր՝ երբ ես Հայաստանում եմ, 5-օրվա հանգիստն ինձ 20 օր է թվում, այնպես եմ լիցքաթափվում, այստեղ ինձ այնքան լավ եմ զգում, որ ինձ թվում է կյանքս երկարեց մի քանի տարով: Նա բարձր էր գնահատում հայի ընկերասիրությունն ու պարզությունը, ինքն իրեն շատ լավ էր զգում հայի միջավայրում, շատ բնական: Պաշտում էր հայկական խոհանոցը, հայկական հյուրասիրությունն ու անմիջականությունը: Չէր թաքցնում իր վերաբերմունքը մեր ավանդական հայացքների նկատմամբ: Ոգևորված էր Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալու առիթով, անչափ ուրախ էր, որ ուներ երկու անձնագիր: Պաշան հարգանքով ու շատ մեծ պատասխանատվության զգացումով էր խոսում հայ ժողովրդի մասին: Դրա համար էլ այն կարծիքին եմ, որ Պավել Գրաչովը գնաց ոչ թե իր ընտանիքից, ռուս ժողովրդից, այլ նա գնաց նաև հայերից»,- Հայաստանի հետ Գրաչովի ունեցած կապի մասին պատմեց Աշոտ Աղաբաբյանը` նշելով, որ մշտական կապի մեջ է եղել ՌԴ պաշտպանության նախկին նախարարի հետ.

«Պաշան վերջին անգամ հեռախոսով հետս խոսեց սրանից մի 20 օր առաջ: Զրուցեցինք կյանքից ու ամեն ինչից, հետաքրքրվեց ինձնից, իմ գործերից, մեր ընդհանուր ընկերներից: Իսկ դրանից 10-11 օր անց տեղեկացրին, որ Պաշան կոմայի մեջ է ընկել, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց»:

Աշոտ Աղաբաբյանի խոսքով` հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում արգելել են հանդիպել նրա հետ. «Ստիպված էի որդու, կամ կնոջ միջոցով տեղեկութուն ստանալ ընկերոջս մասին: Ասում էին վիճակը կայունանում է, հույս էին տվել, թե դեպի լավն է գնում` մեկ-երկու շաբաթից կարթնանա: Բայց... Շատ չանցած մահվան լուրը տվեցին: Հիմա ես Մոսկվայում եմ, ինձ հետ են մեր մյուս ընկերները: Ինձ հետ է նաև որդիս: Նրա հետ մեծ հույսեր եմ կապում. շատ եմ ուզում, որ ինձնից հետո որդիս երբեք չխզի իր կապը Գրաչովի որդու ու իր ընտանիքի հետ, ինչպես որ դա մեծ նվիրումով, մեծ պատասխանատվությամբ անում էր ինքը՝ Գրաչովը՝ Վազգեն Սարգսյանի ողբերգական վախճանից հետո»:

«Պավել Գրաչովին Վազգեն Սարգսյանն ու ես երբեմն դիմում էինք այսպես՝ Գրաչյան, ու ինքն իրեն շատ լավ էր զգում դրանից: Նա այնքան ակնհայտ էր իր վերաբերմունքը դրսևորում հայի հանդեպ, որ դրանով նյադայնացրել էր Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևին: Հիշում եմ, Ալիևը Պավել Գրաչովի գլխի համար միլիոններ էր խոստացել, ինչը բացարձակ չէր անհանգստացնում ռուս նախարարին, ասում էր ՝ հիմարություն է: Պավել Գրաչովը միակ զորավարն էր, որ կանգնեց ու հայտարարեց՝ այս տարածքը մեզ առանց հայ ժողովրդի պետք չի: Եվ իր 60 ամյակի հոբելյանին, ռուս գեներալիտետի ներկայությամբ սեղանի շուրջ հիշեցրեցի իր այս խոսքերն ու նշեցի, որ նա փաստորեն ասածն ապացուցել է իր ռազմաքաղաքական գործունեությամբ»:

Հիշելով 90-ականների սկզբին` ծանր պայմաններում ՌԴ պաշտպանության նախարարի հետ ծանոթությունը` Աշոտ Աղաբաբյանը պատմեց. «Շատերին է հայտնի, որ Պավել Գրաչովը հաճախ հայաստան էր գալիս՝ հատուկ թենիս խաղալու համար: Նրա լավագույն խաղընկերը կամ մրցակիցը Վազգեն Սարգսյանն էր. սպարապետն էլ թենիսի մեծ սիրահար էր: Մեր ընկերությունը Պավել Գրաչովի հետ սկսվեց ՌԴ պաշտպանության նախարարի կարգավիճոկով նրա Հայաստան կատարած առաջին այցից հետո: Հիշում եմ ՝ այն ժամանակ մեր մասին ասում էին՝ черно бородатый, чернорубашечный: Սրանք Գորբաչովի հայտնի խոսքերն էին , որոնց ազդեցությամբ երևի ՌԴ պաշտպանության առաջին նախարար Պավել Գրաչովն առաջին անգամ գալիս է Հայաստան:
Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցինք նրան: Ես այն ժամանակ Անկախության բանակի շտաբի պետն էի: Երբ իջավ ինքնաթիռից՝ տեսավ, մենք բոլորս մորուքով էինք: Որոշակի արարողությունից ու ծավալած հետաքրքիր զրույցից հետո նրան հրավիրեցինք Արարատ ռեստորան, Հետագայում նա մի օր անկեղծացավ, թե ոնց էր սարսափել առաջին տպավորությունից: Պատմում էր`«առաջին անգամ , որ ես Հայաստան եկա, ինձ դիմավորեցին Վազգեն Սարգսյանն ու Աշոտը՝ սև մորուքով : Առաջին հայացքից ինձ թվաց խուլիգաններ են, բանդիտներ, հետո, երբ զրույցեցինք ու հետո ինձ Արարատ ռեստորանի «պադվալ» տարան, այդ ժամանակ լույս չկար, տեսա որ մեծ սեղան էր գցած, սեղանի վրա մոմեր էին վառած, ու սիրտս տեղն ընկավ, ուրախացա: Ասի, չէ..., ուրեմն ես կենդանի կմնամ»:

Ի դեպ, այդ օրն էր, հենց մեր առաջին հանդիպմանը, որ սեղանի շուրջ նստած զրուցում էինք Վազգեն Սարգսյանը դիմեց Պավել Գրաչովին` Павел Сергеевич, научи нас воевать: Ինքը դրանից շատ ոգևորվեց, անկեղծորեն ուրախացավ ու այդ օրից սկսվեց մեր հարաբերությունները սերտանալ»:

ԱԺ պատգամավորի վստահեցմամբ` Վազգեն Սարգսյանն ու Պավել Գրաչովն այն աստիճան էին մտերմացել, որ իրար ընդունում էին հարազատ եղբոր պես.

«Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո Պաշան իր կապերը երբեք չխզեց իր ընկերոջ ընտանիքի հետ: Գրեթե ամեն տարի մարտի 5-ին գալիս էր Հայաստան, իր սուրբ պարտքն էր համարում ըմկերոջ ծննդյան օրը գնալ նրա շիրիմին: Երկար մնում էր սպարապետի շիրիմի մոտ զրուցում էր ընկերոջ հետ: Անպայման Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան էր գնում: Ի դեպ, ամեն Հայաստան գալուց Պավել Սերգեյիչը հանդիպում էր նաև նախագահ Սերժ Սարգսյանի ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որոնց հետ նա իր կապը պահում էր դեռ պատերազմի տարիներից»:


Թեմայի մասին`
Նախագահը ցավակցել է Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ

Հայտնի է դարձել Գրաչովի մահվան պատճառը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}