«Չելսին» ուզում է երկարաձգել պայմանագիրը Էշլի Քոուլի հետ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մաթեոն պատմել է պաշտպան Էշլի Քոուլի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2012-2013 թթ. մրցաշրջանի ավարտից հետո:
«Ես լավատեսորեն եմ տրամադրված,- լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Հույս ունեմ, որ այդ հարցը կլուծվի մինչև 2013 թ. հունվարը: Նա լեգենդ է: Էշլին «Չելսիի» նվիրյալն է: Թվում է` բոլորովին վերջերս է թիմ եկել… Բայց նա արդեն շատ տարիներ է հանդես գալիս «Չելսիում» և մեծ ներդրում ունի թիմի հաջողություններում: Քոուլն իր գործի պրոֆեսիոնալն է: Նա շատ հուսալի տղա է և աշխարհում լավագույն ձախ պաշտպաններից մեկն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա