ՏԻՄ ընտրություններ. Ի՞նչ շահեց կամ կորցրեց ԲՀԿ-ն
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո մենք ունենք մի իրավիճակ, որ, անշուշտ, պահանջվում են փոփոխություններ: Այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով սեպտեմբերի 23-ին Հայաստանի մի քանի մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով, փորձեր արվել են ավելի կազմակերպված դարձնել սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, բայց` «նորից ցնդող թանաքներ, նորից կուտակումներ»:
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստանը» մի քանի համայնքներում է հաղթանակ տարել` Եղեգնաձորում, Աբովյանում և էլի մի քանի գյուղական համայնքներում:
«Բարգավաճ Հայաստան»-ը այս ընտրություններում ավելի շատ կորցրե՞ց, թե…հարցին, Ուրիխանյանն ի պատասխան նկատեց, որ ՏԻՄ ընտրությունները իրենք միշտ դիտարկել ու դիտարկում են արդյունավետ մունիցիպալ վարչարարություն իրականացնող անձնաց ընտրություններ:
«Դրանք մենք ոչ մի դեպքում չենք դիտարկում քաղաքական ընտրություններ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կադրերը, որոնք ներկայացվում են այս կամ այն համայնքում, պետք է այնուհետև զբաղվեն համայնքի կենցաղային կամ այլ տնտեսական հարցերով: Նրանք պետք է իրականացնեն ոչ թե պետական, այլ տեղական ինքնակառավարում: Հետևաբար այդ առումով, թե ի՞նչ կորցրեց կամ շահեց ԲՀԿ-ն ձևակերպումը տեղին չէ: Կուսակցությունները տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիտարկեն որպես պետության ընդհանուր շղթայի օղակները բարենորոգելու, զարգացման ճանապարհով տանելու հնարավորություն, այլ ոչ թե սեփական կուսակցության համար դիրքեր ամրապնդելու հնարավորություն», -նկատեց Ուրիխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում