ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 53,31 տոկոսը
Հայաստանի հինգ մարզերում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակցել է ընտրողների 53,31 տոկոսը. այսինքն՝ 641.740 ընտրողից ընտրություններին մասնակցել է 342.138 ընտրող:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 23-ին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են կայացել 318 համայնքում, որից 20-ը քաղաքային համայնքներ են:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար, ընդհանուր առմամբ պայքարել են 521 թեկնածուներ, ավագանու անդամության համար՝ 2626: Համայնքի ղեկավարի 521 գրանցված թեկնածուներից ընդամենը 11-ն են կանայք, ավագանու անդամի թեկնածուներից` 164-ը:
Ինչպես ավելի վաղ հրապարակել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարի մեջ են մտել Հանրապետական կուսակցության 241 անդամներ:
«Բարգավաճ» Հայաստան» կուսակցությունից պայքարի էր դուրս եկել 69 թեկնածու, 21-ը` Հ.Յ. Դաշնակցությունից են, 6-ը` «Օրինաց Երկիր» կուսակցությունից, 2-ը` Կոմունիստական կուսակցությունից, 2-ը` Ժողովրդավարություն և Աշխատանք Կուսակցությունից, մեկական թեկնածուներ էլ ունեն «Ժառանգություն»-ը, Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, ԱԻՄ-ը և Հայոց Համազգային շարժում կուսակցությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները