«Հարսնաքար»-ի գործով դատավարությունը հետաձգվեց
«Հարսնաքար»-ի գործով դատավարության ժամանակ մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպանությունը վերջերս ստանձնած փաստաբան Ավագ Լալայանը, որը դատարանի որոշմամբ այսօր ներգրավվեց որպես Խաչատրյանի պաշտպան, դատարանին միջնորդեց հետաձգել նիստը` գործի բոլոր նյութերին հանգամանալից ծանոթանալու համար: Դատարանի որոշմամբ և կողմերի համաձայնությամբ հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին:
Նշենք, որ գործի նյութերը կազմված են երեք հատորից, որոնցից յուրաքանչյուրը 300-ից 400 էջ ունի:
Մինչ այդ դատական կարճ նիստում տուժողներ Էդգար Նիկոյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և Արկադի Աղաջանյանը չէին ներկայացել դատական նիստին, և փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին դիմում ներկայացրեց, որով տուժողները խնդրել էին դատարանին հարգելի համարել իրենց բացակայությունը: Մեղադրող դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ այս նիստին` պարտադիր չէ, բայց հաջորդ դատական նիստերին ցանկալի կլինի տուժողների մասնակցությունը:
Դատական նիստերի դահլիճում ներկա էին Րաֆֆի Հովհաննիսյանը և Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին