Մեսսի. «Ես ու Վիլյան չենք վիճել»
«Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսին ընդգծել է, որ «Գրանադայի» (2:0) հետ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպման ժամանակ իր ու Դավիդ Վիլյայի երկխոսությունը գործնական բնույթ էր կրում, և զարմացած է, թե ինչու են բոլորը հետաքրքրված դրա բովանդակությամբ: Այս մասին գրում է AS-ը:
«Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը հետաքրքրված իմ և Վիլյայի երկխոսությամբ: Դա սովորական աշխատանքային պահ էր: Խոսք անգամ լինել չի կարող, որ մենք դժգոհ էինք միմյանց գործողություններից կամ փոխադարձ վիրավորանքներ էինք հասցնում միմյանց»,- նշել է Մեսսին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա