Դեմիրթաշ. Եթե Էրդողանը չլիներ, քուրդ ժողովուրդն արդեն 10 տարի անկախ կլիներ
Թուրքիայի ընդդիմադիր «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ-BDP) քրդամետ կուսակցության ազգությամբ քուրդ նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Բիթլիսում ունեցած ելույթի ժամանակ քննադատել է թուրքական իշխանություններին քրդական հարցը լուծելու փոխարեն այն խեղդելու համար:
Քուրդ կուսակցապետը նշել է, որ վերջին 90 տարում քուրդ ժողովուրդն անընդհատ փորձում է ասել` «ես կամ», բայց դա շարունակաբար անտեսվում է: Նա թուրք-քրդական ներկայիս լարվածության մեջ հիմնականում մեղադրում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով վախի ու խուճապի մեջ է պահում քրդերին:
«Դու ոչ մի բան չես արել հարցի լուծման համար: Եթե դու չլինեիր, քուրդ ժողովուրդն արդեն 10 տարի անկախ կլիներ»,- ըստ «CNNTurk» լրատվականի` ասել է Դեմիրթաշը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում