Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանին, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը Արցախին մատուցած ծառայությունների համար բարերարին հանձնել է «Երախտագիտություն» մեդալ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Լուդինգ» ընկերության դերակատարությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ նշելով, որ համագործակցության հետագա խորացման համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: Հանդիպմանը նաև քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Աղբյուրը նշում է նաև, որ այնուհետև նախագահ Սահակյանը բարերարի հետ միասին այցելել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն հաստատության պայմանների բարելավման կապակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այցելել է նաև Ստեփանակերտի տուն-ինտերնատ և ծանոթացել հաստատության կապիտալ վերակառուցված մասնաշենքերի պայմաններին:
Նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք շոշափելիորեն կբարելավեն այնտեղ բնակվող մեր հայրենակիցների կենսապայմանները: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և բարերար Արմեն Շահազիզյանին՝ Ստեփանակերտի տուն-ինտերնատի վերակառուցման կապակցությամբ՝ այն համարելով մեր երկրի համար պահանջված նախագիծ:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները