Թերլեմեզյանցիներն իրենց ուսումնական պրակտիկայի երկրորդ փուլն անցկացրել են Ծաղկաձորում
Սեպտեմբերի 21-23-ը Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շուրջ 100 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացրել են իրենց ուսումնական պրակտիկայի երկրորդ փուլը։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-16-ը, Ծաղկաձորում պրակտիկա էր անցել ևս 100 ուսանող: Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Սիմոնյանը նշում է, որ պրակտիկան սպասված էր բոլոր ուսանողների կողմից։ «Մենք հնարավորություն ունեցանք կատարելագործելու մեր հմտություններն ու կարողությունները։ Օգտվելով բնության կատարելությունից՝ աշնան շունչը հաղորդեցինք մեր կտավներին»,- ասել է է Հերմինե Սիմոնյանը։
Գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները հույս են հայտնել, որ նման պրակտիկաները կկրեն շարունակական բնույթ, և դրանց կհաջորդեն ցուցահանդեսները, ցուցահանդես-վաճառքները, որպեսզի ուսանողները կարողանան ոչ միայն ցուցադրել իրենց ստեղծագործությունները, այլև հոգալ իրենց կարիքները՝ կտավ, յուղաներկ և մասնագիտական այլ անհրաժեշտ իրեր գնելով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան