Վարչապետը ներկայացրեց 2011թ-ի պետբյուջեի կատարողականը
2011թ-ը կարելի է բնութագրել տնտեսական ամրապնդումը ամրագրող տարի` մեզ հաջողվեց մտնել վերականգնման փուլ: Այս մասին քիչ առաջ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` 2011թ-ի պետական բյուջեի կատարողականը ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկման մեկնարկին:
«Մենք ունեցանք տնտեսական աճ, որը երկու անգամ ավելին էր, քան 2010թ-ին` արձանագրել ենք 4.7 տոկոս աճ: Արդյունաբերությունը ևս անցյալ տարի դրսևորեց բարձր աճի տեմպեր»,-ելույթում նշեց վարչապետը:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա Տ.Սարգսյանի խոսքով` 2011թ-ին գյուղատնտեսությունը ևս, համեմատելով նախորդ տարվա հետ, դրական արդյունքներ ցուցաբերեց, որի արդյունքում նաև մեղմվեց գնաճը:
«Արտաքին հատվածում ևս դրական ձեռքբերումներ ենք ունեցել. խթանելով արտահանման աճը արձանագրել ենք արտահանման աճի բարելավում, ինչը զգալի առաջանցիկ է եղել ներմուծման ցուցանիշից»,- նշեց նա:
2011թ-ին, հիշեցրեց վարչապետը, սոցիալական ծախսերը աճել են 4.9 տոկոսով, իսկ առողջապահության ոլորտում ծախսերն աճել են 12.8 տոկոսով:
Վարչապետը իր խոսքում նշեց նաև, որ ավելի մանրամասն անցած տարվա բյուջեի ցուցանիշները կներկայացվեն առաջիկա օրերին հանձնաժողովներում:
Հիշեցնենք, առաջիկա մեկ շաբաթում ԱԺ մշտական հանձնաժողովներում ոլորտ առ ոլորտ կքննարկվի 2011թ-ի պետական բյուջեի կատարողականը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են