«Զվարթնոց»-ն այսօր չի դադարեցնի «Արմավիա»-ի չվերթների սպասարկումը
«Զվարթնոց» օդանավակայանն անցած հինգշաբթի օրը սպառնացել էր, որ այսօր` սեպտեմբերի 24-ին կդադարեցնի «Արմավիա ավիաընկերության չվերթների սպասարկումը, եթե մինչ այդ չլինեն վճարման և պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը Panorama.am-ին հայտնեց, որ այսօր օդանավակայանը նորմալ սպասարկում է ընկերության չվերթները:
«Որևէ նորության պետք չէ սպասել, բնականոն սպասարկվում է, որոշ գումար փոխանցվել է»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:
Հիեցնենք, որ սեպտեմբերի 20-ին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն դադարեցրել էր ազգային փոխադրող համարվող «Արմավիա»-ի չվերթների սպասարկումը` պատճառաբանելով, թե ընկերությունը պարտքը նվազեցնելու փոխարեն ավելացնում է:
Նախորդող հրապարակում`
«Զվարթնոց»-ը չի սպասարկում «Արմավիա»-ի թռիչքները