Վաճառվել է 5 միլիոն iPhone 5. շուտով նաև` Հայաստանում
Apple ընկերությունը iPhone 5 մոդելի պաշտոնական վաճառքի մեկնարկի առաջին երեք օրում իրացրել է 5 միլիոն հեռախոս: Այս մասին «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, թե այսպիսով iPhone 5 մոդելը նոր ռեկորդ է սահմանել, գերազանցելով նախորդ տարի հոկտեմբերին նույն ընկերության ներկայացրած iPhone 4S հեռախոսների վաճառքի ծավալը:
Նշենք, iPhone 5 մոդելի սմարթֆոնը սեպտեմբերի 21-ից վաճառքի էր հանվել 21 երկրներում, դրանց թվում Ավստրալիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում և այլն:
Սեպտեմբերի 28-ին նոր մոդելը վաճառվելու է ևս 22 երկրներում, իսկ մինչ տարեվերջ կհայտնվի աշխարհի ավել քան 100 երկրներում, այդ թվում Հայաստանում: