Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսսինը հայերին շատ է սիրում, իսկ թուրքերի հրավերը չի ընդունում
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսսինը կրկին Հայաստանում է, քանի որ շատ է սիրում հայերին, իսկ «Երևանյան հեռանկարներ» փառատոնը, որի շրջանակներում էլ նա հենց այստեղ է, համարում է շատ հեղինակավոր, վստահելի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դաշնակահարը:
Նշենք, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Եվգենի Կիսսինի համերգը կայանալու է սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում` Հայդնի, Բեթհովենի, Շուբերտի և Լիստի ստեղծագործություններն են:
Արվեստագետն ասաց, որ ոչ բոլոր երկրների հրավերներն է ընդունում: «Երկրներ կան, որոնց հրավերը չեմ ընդունում քաղաքական, երբեմն էլ այլ նկատառումներից ելնելով: Օրինակ` Թուրքիա չեմ գնում, թեև շատ են հրավիրել: Չինաստան ևս, քանի որ ծնվել և 20 տարի ապրել եմ կարմիր դրոշների ներքո»,-ասաց Ե. Կիսսինը
2009 թ. Երուսաղեմում «Եվրոպական հրեական-երկխոսություն» կոնֆերանսի ժամանակ (նա Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր է) թուրքամետ զեկուցողի ելույթից հետո Ե. Կիսսինը խոսք է խնդրել և հակահարված է հասցրել նրա այն պնդումներին, թե ներկա Թուրքիան ահրաժեշտ է ընդունել Եվրամիություն: Որպես հակափաստարկ նա ներկաներին բաց տեքստով հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին, ապա նշել, որ եթե Գերմանիան ժամանակին ժխտեր Հոլոքոստը, ապա վերջինս չէր ընդգրկվի ոչ մի միջազգային կառույց:
Նշենք, որ նա Հայաստանում եղել է 1984 թ: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո դաշնակահարը բազմաթիվ բարեգործական համերգներ է տվել, որոնց ողջ հասույթը տրամադրել է երկրաշարժից տուժածներին: Նա այս այցի ընթացքում նվիրաբերելու է 25 հազար դոլար Սպիտակ քաղաքին` մարդասիրական ծրագրերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում