«Freedom House». Համացանցում մասնակի ազատ երկրների ցանկում են հայտնվել Թուրքիան և Ադրբեջանը
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում գնահատական է տրվում 47 երկրում համացանցում առկա ազատության վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքը:
Զեկույցում երկրները բաժանված են երեք խմբի` ազատ, մասնակի ազատ և ոչ ազատ երկրներ:
Ազատ երկրների ցանկում են` ԱՄՆ, Գերմանիա, Ավստրալիա, Հունգարիա, Իտալիա, Ֆիլիպիններ, Մեծ Բրիտանիա, Արգենտինա, Բրազիալիա, Ուկրաինա, Քենիա, Վրաստան:
Մասնակի ազատ երկրներ. Նիգերիա, Հարավային Կորեա, Ուգանդա, Ղրղզստան, Մեքսիկա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Լիբիա, Մալայզիա, Հորդանան, Թունիս, Թուրքիա, Վենեսուելա, Ադրբեջան, Ռուանդա, Ռուսաստան, Զիմբաբվե, Ղազախստան, Եգիպտոս:
Ոչ ազատ երկրներ. Թայլանդ, Պակիստան, Բելառուս, Բահրեյն, Սուդյան Արաբիա, Վիետնամ, Բիրմա, Եթովպիա, Ուզբեկստան, Սիրիա, Չինաստան, Կուբա, Իրան:
Զեկույցում Հայաստանի մասին բաժին չկա: Վրաստանի վերաբերյալ նշվում է, որ երկրի հեռահաղորդակցման ենթակառուցվածքները բավականաչափ զարգացած չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան