Գրանտ. «Տերրին ռասիստ չէ»
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ավրաամ Գրանտը կարծում է, որ Ջոն Տերրիին ռասիզմի մեջ մեղադրելու համար ոչ մի հիմք չկա:
«Ոչ ոք Տերրիին ռասիստ չի համարում,- Գրանտի խոսքերը մեջբերել է BBC-ն:- Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պետք է այդ հարցը մի կողմ դնի: Զարմացած եմ, որ Տերրին որոշել է ավարտել կարիերան ազգային հավաքականում: Նա միշտ սիրել է խաղալ հանուն Անգլիայի: Բայց, իհարկե, արդեն երեխա չէ և հասկանում է, թե ինչ է անում: Միայն մի բան հաստատ կարող եմ ասել. Տերրին ռասիստ չէ: Նա լավ մարդ է և հարգանքով է վերաբերվում բոլորին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա