ԲՀԿ-ական նախկին նախարարների ոլորտներում հայտնաբերված չարաշահումների առիթով դատախազությունը քրգործեր է հարուցելո՞ւ
Անկախության օրվա առթիվ Մարզահամերգային համալիրում կազմակերպված ընդունելությանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չներկայանալը քննարկումների տեղիք է տվել: ՀՀԿ կուլիսներում այն վերագրում են կոնյակի գործարանում կայացած դարակազմիկ խորհրդակցությանն ու դրան հաջորդած այն լուրերին, ըստ որի` դատախազությունը քրեական գործեր է հարուցելու ԲՀԿ-ական նախկին նախարարների ոլորտներում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ: Այս մասին գրել է «Հրապարակը»:
Որոշ լուրերի համաձայն, ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է օրերս հանդիպել Սերժ Սարգսյանին` քննարկելու այդ տեղեկությունների լրջությունն ու ըստ այդմ պլանավորել իր վարքագիծը: ԲՀԿ-ում, այնուամենայնիվ, տրամադրության անկում է նկատվում: Ի դեպ, այստեղ շշուկներ կան, որ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի վիճակը համեմատաբար ավելի լուրջ է: