Աննախադեպ փաստ՝ Արագածոտնի մարզի Միրաք համայնքում. Գործող գյուղապետը զրո ձայն է ստացել
«Հայկական ժամանակն» անդրադարձել է ՀՀ մի շարք մարզերում կիրակի օրը անցկացված ՏԻՄ ընտրություններին ու գրել. «ընտրություններում աննախադեպ փաստ է արձանագրվել, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը զրո ձայն է ստացել: Սա նշանակում է, որ անգամ տվյալ թեկնածուն իր օգտին չի քվեարկել կամ նրա լրացրած քվեաթերթիկն անվավեր է համարվել: Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` համայնքի ղեկավարի թեկնածու կարող են գրանցվել միայն տվյալ համայնքում վեց ամսից ավելի հաշվառված քաղաքացիները: Դեպքն արձանագրվել է Արագածոտնի մարզի Միրաք համայնքում: Իսկ այս արտառոց դեպքի «զոհը» Միրաքի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Մարտիրոսյանն է եղել: Նրա միակ մրցակիցը` անկուսակցական Ալիկ Նամոյանը, 39 քվեով դարձել է Միրաքի գյուղապետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները