Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին արձագանքել է իր երկու զավակների ձերբակալման փաստին
Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին արձագանքել է իր երկու զավակների ձերբակալման փաստին:
Այդ մասին հաղորդում է իրանական «շաֆաֆ.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության՝ ԻԻՀ նախկին նախագահ, Համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահ այաթոլլահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, անդրադառնալով նախօրեին իր որդու՝ Մեհդի Ռաֆսանջանիի ձերբակալման փաստին, նշել է, որ իր զավակների հետ պետք է վերաբերվեն առանց խտրականության: Իրանի նախկին նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ ինքն այդ առնչությամբ չի անհանգստանում, քանի որ սովոր է նման ճգնաժամային իրավիճակներին:
Հիշեցնենք, որ նախօրեին ԻԻՀ նախկին նախագահի որդին Մեծ Բրիտանիայից Թեհրան վերդառնալիս անվտանգության ուժերի կողմից ժամանակավորապես ձերբակալվել է:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանին մեղադրվում է 2009թ. նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: ԻԻՀ նախկին նախագահի դուստրը՝ Ֆայեզե Ռաֆսանջանին, էլ վերջերս հակակառավարական կոչեր հնչեցնելու մեղադրանքով դատապարտվել է 6-ամսյա ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին