Իրանական կայք. «PKK» ահաբեկչական խմբավորումն Ադրբեջանում կեղծ անուններով ընկերություններ ունի
«PKK» ահաբեկչական խմբավորումն Ադրբեջանում կեղծ անուններով ընկերություններ ունի, հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը՝ հղում անելով թուրքական մամուլին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ օրերս թուրքական մամուլը, անդրադառնալով «PKK» ահաբեկչական խմբավորման կողմից Թուրքիայում կատարած ահաբեկչական գործողություններին, նշել է, որ վերջիններս իրենց սպառազինությունների մի մասը վերցնում են Ադրբեջանի Հանրապետությունում ստեղծված կեղծ ընկերությունների միջոցով:
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանում ստեղծված ընկերությունների միջոցով վերջերս «PKK»-ի համար Ադրբեջանից իսրայելական արտադրության հետախուզական սարքավորումներ են տեղափոխվել Իրաքի հյուսիսային շրջաններ:
Նախորդող տեղեկատվություն՝
«ՄԵՀՐ». Հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» ահաբերկչական խմաբավորման շուրջ 2000 անդամներ կտեղայվեն Ադրբեջանում
Իրանցի գեներալ. Ադրբեջանի Հանրապետությունը վերածվել է տարածաշրջանի ահաբեկիչների կենտրոնի
Իրանական կայք. «Ինչու՞ է Ադրբեջանը հովանավորում ահաբեկիչներին»