«Մհերի դուռ» կազմակերպության ղեկավար կազմին քրեական պատասխանատվություն է սպասվում՝ իմանալ-չհայտնելու հանցակազմով
«Իրավունք» թերթը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Մեր ունեցած տեղեկություններով՝ ամբողջ վերնախավի վրա իբր վարկաբեկիչ նյութեր հավաքած խորհրդավոր «Մհերի դուռ» կազմակերպությունը, որի ցուցակները տեսել է Գառնիկ Իսագուլյանը, դարձել է ԱԱԾ-ի և ոստիկանության 6-րդ վարչության հետաքրքրության առարկա: Իրավապահներին հետաքրքրել է՝ արդյոք քրեական բնույթի նյութեր իրոք առկա են այդ կազմակերպության մոտ, թե դա ընդամենը փուչիկ է, ու նաև տրամադրված են, եթե հաստատվի այդպիսի նյութերի առկայությունը, կազմակերպության ղեկավար կազմին քրեական պատասխանատվության ենթարկել՝ իմանալ-չհայտնելու հանցակազմով»: