Դատարաններից մեկի նախագահի որդին տարբեր ճանապարհներով գումարներ է կորզում քաղաքացիներից
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններից մեկի նախագահի որդին (ում անունն առայժմ թերթը չի հրապարակում) մարդկանցից տարբեր ճանապարհներով գումարներ է կորզում: ՀՀ տարբեր դատարաններում մեկ տասնյակի հասնող գործեր կան, որտեղ որպես պատասխանող հանդես է գալիս դատավորի որդին:
Թերթը նշում է, որ նա պետական համակարգի աշխատակից չէ, զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով նորոգման աշխատանքներով իրավաբանական ծառայություններ է մատուցում, զբոսաշրջությամբ զբաղվում, ժամանց ու հանգիստ կազմակերպում, աշխատանքի տեղավորմամբ զբաղվում, դատարաններում քաղաքացիական և վարչական գործեր վարում, վարկավորման փաստաթղթեր պատրաստում, փաստաթղթեր օրինականացնում, հողամասերի և ձեռնարկությունների ձեռքբերման համար փաստաթղթեր պատրաստում, բեռնափոխադրումներ անում և այլն:
Մանրամասները և անունները` թերթը խոստանում է հրապարակել առաջիկա համարներում: