Լևոն Արոնյանը պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին
Սան Պաուլոյում ընթացող «Մեծ սաղավարտ» մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին: Կարուանան մեկ միավոր վաստակեց Կառլսենի հետ պարտիայում, իսկ Անանդ-Վալեխո մրցակցությունում գրանցվեց ոչ-ոքի արդյունք:
Այսպիսով` առաջին տուրից հետո Արոնյանն ու Կարուանան գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Անանդն ու Վալեխոն հաջորդում են նրանց կեսական միավորով, իսկ Կարյակինն ու Կառլսենը դեռ միավոր չեն վաստակել և եզրափակում են աղյուսակը:
Այսօր կայանալիք երկրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն է: Ֆրանցիսկո Վալեխոն կխաղա Մագնուս Կառլսենի, իսկ Սերգեյ Կարյակինը` Ֆաբիանո Կարուանայի հետ: