Մկրտիչ Մինասյան. Գագիկ Ծառուկյանը նախ` ինքը պետք է իրեն ընդդիմության թեկնածու համարի
«Գագիկ Ծառուկյանը նախ` ինքը պետք է իրեն ընդդիմության թեկնածու համարի, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի, եթե որևէ կուսակցություն ԱԺ-ում չի հայտարարում, որ ընդդիմություն է, ուրեմն ընդդիմություն չի կարող կոչվել»,- այսօր անդրադառնալով տարածված այն տեսակետին, որ ընդդիմության միասնական թեկնածու կարող է լինել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մկրտիչ Մինասյանը:
«Իրենք հայտարարել են, որ կառուցողական գործունեությամբ զբաղվող ուժ են կամ երրորդ ուժ են, կամ այլընտրանք են: Այլընտրանք ո՞ւմ և ինչպե՞ս, դա ուրիշ խնդիր է, բայց, համենայն դեպս, իրենց հայտարարածն է»,- նշեց բանախոսը և հավելեց, որ այդ պարագայում ԲՀԿ-ի վերաբերյալ ընդդիմություն բառը օգտագործելը տեղին չէ:
Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հավանական ՀՀ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալը, Մ. Մինասյանը նշեց, որ ուսումնասիրելով քաղաքական դաշտը, վերլուծելով տարբեր ուժերի և անհատների քաղաքական հավակնությունները, քիչ հավանական է համարում ընդդիմության միասնական թեկնածուի ի հայտ գալը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում