Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տեղաբաշխման հարթակում
Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 3րդ թողարկման տեղաբաշխում՝ 500 մլն ՀՀ դրամ ծավալով:
Ինչպես տեղեկացնում են ԱՀԸ-ից, ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477,084,616.89 ՀՀ դրամ, պահանաջարկը` 755,217,511.45 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.5533 %, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.755%:
Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն իսկ երրորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին թողարկումը (NMCCB1) տեղաբաշխվել է Բորսայում 24.11.2011թ., այնուհետև թույլատրվել է առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում, իսկ 24.05.2012թ. մարվել և դուրս է եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի երկրորդ թողարկումը (NMCCB2) թույլատրվել է առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում 18.06.2012թ.-ին և շրջանառվելու է մինչ 06.12.2012թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները